Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես համալրեց Ղազախական «Աստանայի» շարքերը։

Ինչպես հաղորդվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ՝ Բարսեղյանը Պորտուգալիայում անցել է բուժզննումն ու ստորագրել «Աստանայի» հետ երկու տարվա պայմանագիր։

26-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Հայաստանյան «Բանանց», «Գանձասար-Կապան» և «Միկա» ակումբներում, Մակեդոնական «Վարդարում» և Ղազախական «Կայսարում»։ «Կայսարի» հետ կարողացել է դառնար Ղազախստանի գավաթակիր։ Նախորդ մրցաշրջանում եղել է առաջնության գլխավոր ռմբարկուներից մեկը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։

«Ուրիշ Ֆուտբոլը» հաջողություն է մաղթում Տիգրանին «Աստանայի» կազմում !

Facebook Comments