Այսօր ակումբային ֆուտբոլում կկայանան մի քանի համդիպումներ:

Իտալիայի առաջնություն

«Բրեշիա»- «Միլան» (23:45)

Բրեշիա քաղաքի «Մարիո Ռիգամոնտի» մարզադաշտում կկայանա Սերիա Ա հանդիպումներից մեկը:

Իբրահիմովիչի հետ վերածննունդ ապրող «Միլանը» կփորձի հաղթահարել առանց Բալոտելլի մնացած «Բրեշիայի» արգելքը:

Նշենք, որ «Միլանը» այս տարվա 4հանդիպումներից հետո չունի ոչ մի պարտություն: «Միլանը» 3անընդմեջ հաղթանակ է տարել, սա մի փոքր անսովոր է:

Իսկ «Բրեշիան» վերջին խաղերում ձախողվել է և վտանգավոր դիրքում է:

Գերմանիայի առաջնություն

«Բորուսիա Դորտմունդ»- «Քյոլն» (23:30)

Դորտմունդ քաղաքի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կկայանա Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպումը:

Հոլլանդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո գերմանական ակումբը զգալի ուժեղացում ապրեց և հիմա կփորձեն հաղթահարել «Քյոլնի» արգելքը:

«Քյոլնը» չնայած մրցաշարային աղյուսակի դիրքին, բավականին լավ հանդիպումներ է անցկացնում(վերջին 4խաղում-4հաղթանակ) և շատ դժվար կլինի «Բորուսիայի» համար, հեշտ հաղթանակ սպասել չի կարելի:

Ֆրանսիայի առաջնություն

«Նիցցա»- «Ռենն» (23:45)

Նիցցք քաղաքի «Ալյանց Ռիվիերա» մարզադաշտում «Նիցցան» կհյուրընկալի իսկական բացահայտում դարձած «Ռենին»

Բավականին հետաքրքիր հանդիպում է սպասվում: «Ռենը» ամեն ինչ կանի հաղթանակի համար, որպեսզի պահպանի 3-րդ հորիզոնականը, իսկ «Նիցցային» անհրաժեշտ է հաղթելը, որպեսզի բարելավվի իր տեղը մրցաշարային աղյուսակում:

Facebook Comments