Ինչպես հաղորդում է «Football Italia»-ն, «Միլանի» ֆուտբոլիստ` Լուկաս Պակետան
ցանկանում է տեղափոխվել «ՊՍԺ», որը միակ թիմն է, որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:

Բանն այն է, որ փարիզյան գրանդի մարզական տնօրեն Լեոնարդոն նախկինում աշխատել է «Միլանում» և հենց նա է օգնել Պակետային կարիերան սկսել Եվրոպայում ։

Ի դեպ, տրանսֆերի իրականացման գլխավոր խնդիրը բրազիլացի կիսապաշտպանի համար 22 միլիոն եվրոյից ավելի վճարելուց «ՊՍԺ»-ի հրաժարվելն է, մինչդեռ «Միլանը»
մտադիր է նրա համար ստանալ 35 միլիոն եվրո, որը «Ֆլամենգոյին» վճարվել է 2019 թվականին:

«Միլանի» ղեկավարությունը «ՊՍԺ»-ի առաջարկը չափազանց ցածր է համարում, այդ պատճառով էլ Պակետան մեծ հավանականությամբ կմնա «Միլանում» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Facebook Comments