21-րդ տուրում «Տորինոն» սեփական խաղադաշտում ընդունել էր «Ատալանտային»: Բավական անսպասելի էր, բայց հյուրերը առանց մեծ դժվարությունների ոչ թե պարզապես հաղթեցին, այլ 0:7 հաշվով ջախջախեցին իրենց մրցակցին:

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին մեկնաբանել է իր թիմի համար անբավարար արդյունքը:

«0: 7 հաշվով պարտվելը ստորացուցիչ մի բան է։ Դա շատ հուզեց ինձ։ Սա ամենավատ պահն է, իմ կարիերայում:

Միակ բանը, որ մենք պետք է անենք, դա է ներողություն խնդրել մեր ելույթի համար, որին արժանի չէ «Տորինոյի» նման ակումբը», — Բելոտտիի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը:

Facebook Comments