Հունվարի 26-ի առավոտյան ուղղաթիռի վթարի արդյունքում կյանքից հեռացավ NBA պատմության լավագույն բասկետբոլիստներից մեկը՝ Կոբի Բրայանտը։ «Լեյքերսի» լեգենդը 41 տարեկան էր։

ԿՈԲԻ ԲՐԱՅԱՆՏԻ ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Ինձ չափից շատ են սիրել մանուկ հասակաում։ Ես հիմա դրա համար վարձահատույց եմ լինում

Ես համարյա թե ոչինչից չէի վախենում երբ փոքր էի։ Բարձրություն, մութ սենյակներ, գազազած շներ՝ ոչինչ չէր վախեցնում։ Ես շատ ինքնավստահ էի՝ անկոտրում, ու ինձ կարող էր կանգնեցնել միայն տատիկս, ով վերցնում էր իր ձեռնք իր հին հողաթաերն ու ամբողջ բնակարանով մեկ ընկնում էր հետևիցս։ Մի լավ դաս էի ստանում այդ ժամանակ։

Դպրոցում ես սիրում էի խաղալ կենտրոնականի դիրքում։ Ոչ մեկ չէր արգելում ինձ Շաքիլ լինել։

Երբ ես 14 տարեկան էի, մեր խաղերին 300-ից ոչ ավելի հանդիսական էր լինում։ Ինձ դա դուր չէր գալիս։ Ես կարծում էի, որ մեր մարզադահլիճը պետք է լեփ լեցուն լիներ։ Ես նույնիսկ հատուկ բոլոր ծանոթներիս խաղերի հրավերքներ էի ուղարկում։

Այն բանից առաջ, երբ որոշեցի իմ թեկնածությունը դնել NBA—ի դրաֆթում, ես խոսեի Քեվին Գարնեթի հետ։ Նա ինձ խորհուրդ տվեց զգալ պահը և հաճույք ստանալ դրանից։ Նա ինձ օգնեց ճիշտ որոշում կայացնել։ Քոլեջն իմ համար չէր․․․

Իհարկե ես մտածել եմ համալսարան ընդունվելու մասին։ NCAA մրցաշարի տիտղոս որպես պարտադիր բոնուս։ Այդ ամենը զիլ է։ Բայց ես իմ ընտրությունը կատարել եմ։

«Լեյքերսի» հետ պայմանագիրը ստրորագրել են ծնողներս։ Ես միայն հիմարի պես ժպտում էի և թարթչներս բացում-փակում։

18 տարեկան էի՝ ինձ զանգահարեց Մայքլ Ջեքսոնը, մենք մեկ ժամից ավել զրուցեցինք։ Նա նկատել էր, որ իմ հետ երբեմն հանրությունը ոչ այնքան սիրալիր է լինում, այն բանի պատճառով, որ ես տարբերվում եմ մնացածից։ Միգուցե տարօրինակ թվա, բայց դա ճշմարտություն է՝ Մայքլ Ջեքսոնը եղել է իմ հոգևոր առաջնորդը։

Ինձ շրջապատող բոլոր տեղաները շաշկի են խաղում։ Ես եկել եմ, որ շախմատ խաղամ։

Դուք չեք հավատա, բայց ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ։ Կնստեմ պահեստայինների նստարանին ու սրբիչով կթափահարեմ, կմատուցեմ ջրի շշեր, կմխրճեմ որոշիչ գնդակներ։

Ես բախտավոր մարդ եմ։ Ես զբաղվում եմ մի բանով՝ ինչը սիրում եմ ամբողջ սրտով։ 82 խա՞ղ։ Թեկուզ 182։ Մի անգամ ես նույնիսկ մտածում էի այն բանի մասին, որպեսզի կրճատեմ քնելուն հատկացված ժամանակը՝ որպեսզի լռացուցիչ պարապեմ, բայց ինձ շուտ իրականություն վերադարձրին։

Ինչո՞վ եմ ես նման Ջորդանին։ Նա ճաղատ է՝ իսկ իմ սանրվածքը մոդայիկ է։ Նա համարյա թե 50 տարեկան է, իսկ ես՝ 32։ Թույլ տվեք ես ինքս ես լինեմ։

Ռեկորնդեր սահմանելը՝ մեծ պատիվ է։ Դա շատ հաճելի է։ Ես դահլիճում խաղում եմ իրական խաղացողների հետ, և մեծ հաշվով ինձ մեկ է թե անցյալի լեգենդներից ում եմ ես անցել։

Ճիշտն այն մասին թե ինչ է տեցի ունեցել Կոլորադոյում գիտեն միայն երկու հոգի։ Եվ ինչքանով եմ ես տեղյակ՝ նրանք Ձեզ ոչինչ չեն պատմի։

Խաղի ընթացքում ես պետք է դատարկեմ ողջ փամփուշատուփը՝ այլ կերպ լինել չի կարող։ Դրանից հետո միայն դուք կարող եք հաշվել թե, կրակողներից քանիսն են դիպել նշանակետին։

Իմ ծնողները՝ միակ մարդիկ են, ովքեր միշտ ինձ կաջակցեն։ Նրանք իմ կողքին կլինեն երբ ես կհավաքեմ 40 միավոր և երբ ես կվերջացնեմ խաղը առանց միավորի։

Ես ունեմ գաղտնի զենք։ Ես մանրակրկիտ կողանում եմ ամեն խաղից առաջ և օծանելիք եմ օգտագործում։ Տղաներից քչերն են այդպես զվարճանում։

Եթե գնում եք հանգստանալու Իտալիա՝ ընտրեք Սարդինիան։ Այնտեղ հիանալի է։ Չնայած ոչ, եկեք բոլորդ գնացեք հանգստանալու Սարդինիա, իսկ ես հանգիստ ման կգամ Միլանում։

Zoom II – ամենահարմար և ամենաթեթև սպորտային կոշիկներն են։ Մի անգամ ես նույնիսկ քնել եմ առանց նրանց հանելու։ Միայն հետո՝ ցնցուղ ընդունիս հասկացել եմ, որ ինչ-որ բան այնպես չի ընթացել։

Շատ վատ է, որ հիմա մոդայիկ են երկար կիսատաբատները։ Չէ որ բոլորը գիտեն, որ Աստված ինձ շնորհել է աշխարհի ամենասեքսուալ ոտքերը։ Նրանք անասելի գրավիչ են։

Իմ ամենամեծ սխալն այն էր, որ ես միշտ պատասխանել եմ Շաքի սասածներին, որոնք տեղ են գտել մամուլում։ Ուղղակի պետք էր լռել ու այնպես պահել՝ ինչպես վերջին երկու տարիներին։ Թող մեծ մարդը միայնակ զվարճացնի լրագրողներին։

Երբ ես աջակցության կարիք ունեի, ինչ զանգահարեցին Դեվեն Դժորժը, Րիկ Ֆոքսը, ակումբնի սեփականատեչ Ջերի Բասսը։ Միչ Կապչակն իմ համար երեք հաղորդագրություն էր թողել ինքնապատասխանիչին։ Ինձ հետ խոսել էին անգամ Քրիս Ուեբբերն ու Մայք Բիբին․․․ շատ այլ խաղացողներ, որոնց ես համարում էի պրինցիպիալ մրցակիցներ։ Ինչ կարող եմ ասել, ինձ աջակցեց Թայգեր Վուդսը, իսկ Շաքիլ Օ՛նիլն անգամ չզանգահարեց ինձ․․․ դրանից հետո ի՞նչ «Մեծ եղբայր» է նա։

Ինչ տեսնում են մարդիկ խաղահրապարակում՝ դա ես չեմ։ Դա Կոբի Բրայանթի մյուս կողմն է։ Նրա մութ սկիզբը, որը չի սիրում և չի կարողանում պարտվել։ Կյանքում ես լրիվ այլ մարդ եմ։

Այն խաղի ժամանակ «Տորոնտոյում» Ես՝ ես չէի։ Ընդմիջման ժամանակ ինչ-որ հաշվապահական գիրք էի կարդում։ Հետո դուրս եկա խաղահրապարակ և ամեն հաջող նետումի հետ ցանկանում էի գոռալ․ «Է՞լ ով իմ հետ սեքսով չի զբաղվել»։ Ահավոր էր։ Ի դեպ, այդ ժամանակ տրիբունայում էր նաև իմ տատիկը՝ դա միակ անգամն էր, երբ նա եկել էր NBA-ի խաղ դիտելու։ Ես մինչև հիմա չեմ հասկանում ինչպես դա տեղի ունեցավ։ Ուղղակի ամեն ինչ համընթկավ միկ խաղում, ես 25-ի փոխարեն 81 միավոր վաստակեցի։

Մի անգամ ես մոռացել էի թե ինչպես են նետում տուգանայինները։ Դրանից առաջ ես շատ երկար ժամանակ չէի կանգնել գծին, և այնպիսի զգացողություն էր, որ ինձ դուրս են նետել Շանհայի կենտրոնում առանց թարգմանչի և բառարանի։

Բասկետբոլում ես գտել եմ իմ կացարանը՝ իմ մենաստանը։ Ես այստեղ ինձ զգում եմ ինչպես երեխան բասկետբոլային խաղադաշտում։ Երբ ես խաղի մեջ եմ՝ ամեն ինչ լավ է։

Ես կարծում եմ, որ երբեք չեմ ունեցել լուրջ վնասվածքներ։ Շնորհակալ եմ հորս՝ նա ինձ հիանալի պատրաստել էր պրոֆեսիոնալ բասկետբոլի համար։ Հիմա ես ցանկացած վիճակում կարող եմ դուրս գալ խաղադաշտ և խաղալ։

Գիտեք, իմ հեռախոսն ինձ անհրաժեշտ է միյան մեկ պատճառով։ Այնտեղ կա Տեքս Ուինթերի համարը։ Նա կարող է մեկ պարապմունքի ընթացքում ձեզ սովորեցնել եռանկյունային հարձակում։ Կպատմի ձեզ թե ինչպես պատրաստել պիցցա և հաշտվել կնոջ հետ։ Ես սիրում եմ Տեքսին։ Նա հիմնարար բաներն այնպիսի թեթևությամբ է սովորեցնում, կարծես թե դուք դա կարողանում եք անել։ Դու ուղղակի դուրս ես գալի խաղահրապարակ, անում ես այնպես ինչպես նա է քեզ ասել և քո մոտ ամեն ինչ ստացվում է։ Տեքսը կարծես մեր Յոդան լինի։ Նրանից զիլ միյան Ֆիլն է։

Երբեմն իմ նկատմամբ խախտում են կանոնները, նույնիսկ այն ժամանակ երբ ես տուգանային նետումներն եմ իրականացնում։

Չեմ հասկանում թե ինչու են իմ հասցեին սուլում Ֆիլադելֆիայում։ Չէ որ ես այնտեղ եմ ծնվել։

Իմ սիրելի խաղացողը՞։ Պոու Գասոլն իհարկե։

Երբ Պոուն խաղում էր «Մենֆիսի» կազմում, և ուներ ղեկավարության հետ խնդիրներ, նա շարունակում էր հիանալի տղա մնալ։ Նա ինձ սպիտակ կարապ է հիշցենում, որի կողքին ես կարող թուլանալ և ինձ սև կարապ զգալ։

Հաճախ խաղի ընթացքում այնպիսի զգացողություն եմ ունենում, կարծես Play Station եմ խաղում, սիկ մրցակից մոտ մի քանի կոճակ չի աշխատում։

2pac թե՞ Բիգի։ Սա սադրանքի է նման, բայց ես կընտրեմ վերջինին։ Ես Ֆիլադելֆիայից եմ, «east coast» և այնդպիսի բաներ։ Չնայած երբ երիտասարդ էի միշտ փլյերումս Շակուրի երգերն էին, և երգում էի դրանք ամեն պարապմունքից առաջ։

Ամենից շատ սիրում եմ խաղա «Մեդիսոն Սքուեր Գարդենում»։ Այդ խաղահրապարկն ինչ հիշեցնում է «Կոլիզեյը»՝ որտեղ կռվել են գլադիատորները։ Դե իսկ Սպայկ Լիի հետ ավելորդ անգամ հանդիպումը միայն հաճույք է։

Երբեք առանձնապես ցանկություն չեմ ունեցել անցյալի խաղացողների հետ խաղալու, բայց, եթե պատասխանից չեմ կարող խուսափել, ապա ես կընտրեմ Մեջիք Ջոնսոնին։ Նաև հետաքրիքր կլիներ խաղալ Բիլ Ռասսելի հետ և մի երկու միավոր խփել նրան։

Ես պատմության գիատկ եմ և շատ լավ գիտեմ թե ինչ կեխտոտ խաղ է խաղացել ժամանակին Ջերի Սլոունը։ Կներեք իհարկե արտահայտության համար, բայց ձեր հետույքը դուրս հետույքը դուրս կթռներ լիգայից, եթե դուք այդպես խաղայիք մեր օրերում։

Չկարծեք թե ես կատակ էի անում մի քանի տարի առաջ երբ ցանկանում էի հեռանալ «Լեյքերսից»։ Դա մեծագույն ակումբ է, բայց ես այդպիսինն եմ, ես պետք է միշտ պայքարեմ առաջին տեղի համար։ Եթե ես այդպիսի հնարավորություն ունեմ՝ ես երջանիկ եմ։

Շա՞ք։ Լեբրո՞ն։ «Քլիվլե՞նդ»։ Ես թքած ունեմ՝ ես դուրս կգամ խաղալու անգամ այլմոլորակայինների դեմ։

Գիտեք, չեմպիոնների շքերթին հնարավոր չէ սովորել։ Ես պատրաստ եմ ամեն օր մասնակցեմ այդ արարողությանը։ Բայց երեկոյան պետք է հասցնեմ պարապմունքի գնամ։

Երբ ես հանդիպեցի նախագահին, ամբողջ ուշադրությունն իր վրա գրավեց Ֆիլը։ Նա անընդհատ Օբամային տարբեր պատմություններ էր պատմում «Չիկագոյի» մասին։ «Չիկագոն» նախագահի սիրած ակումբն է, այդ պատճառով Ջեքսոնը օրվա հերոսն էր։ Մինչև հիմա չեմ կարողանում դա ներել նրան։

Բարակ Օբաման ձախլիկ է՝ նա վստահ նետում է զաբյուղը երկար տարածություններից և վատ չի տեղաշարժվում խաղահրապարակում։ Վատ չի ԱՄՆ նախագահ լինելու համար։ Նրա նկատմամաբ աշխատում են չխախտեն կանորնները, այդ իսկ պատճառով նրան հաճախ չեք տեսնի տուգանային գծի մոտ՝ դրա մեծ թերություն է նրա խաղում։

Մի անգամ մենք գովազդային հոլովակ քինք նկարահանում։ Ինձ մոտեցան և ասացին, որ ինձ հետ ցանկանում է խոսել Բրյուսը։ «Ի՞նչ Բրյուս»,- զամրացա ես։ Ինձ ասացին, որ հենց այն Բրյուս Ուիլիսը։ «Գրողը տանի, ի՞նչ է նա այստեղ անում», – չկարողացա ինձ զսպել։ Պարզվեց նա ցանկանում է իմ հետ միասին նկարահանվել «Սև Մամբայի» թրեյլերում։

Ինչպե՞ս եմ ես ղեկավարում ուղղաթիռը։ Դե, նստում եմ, օդաչուն միացնում է շարժիչը։ Թռնում եմ ուր ու պետք է, վայրէջք եմ կատարում։ Այդ ամենն այնքան էլ դժվար չէ, դժվարություններն առաջանում են միայն կայանման հետ։

Փոքր ժամանակ ես երազում էի ֆուտբոլիստ լինելու մասին։ Մի օր ես ինձ պատկերացնում էի Վան Բաստենի դեպքում, մյուս օրը Մարադոնայի կամ Բաջոյի։ Ես մեծացել եմ Իտալիայում, որտեղ կանոնավոր կերպով հաճախում է «Ա Սերիայի» խաղերին։ Բայց ինձ ավելի հոգեհարազատ են Իսպանիայի և Անգլիայի առաջնությունները։ Այնտեղ տեխնիկային մեծ տեղ են տալիս։

Հայտնի սպորտսմենների Օլիմպիադայի ժամանակ ես ինձ զգում էի ինչպես Հարի Փոթերը, ով նոր է եկել Հոգվարդս։

Ոսկե մեդալը ես ոչ մի պահ չեմ հանել մինչ մենք թռնում էինք Պեկինից Չիկագո։ Ամբողջ 13 ժամը վզիս է եղել։ Անկասկած Օլիմպիական խաղերում հաղթանակն առավել կարևոր է NBA-ի չեմպիոնի կոչումից։

Ես խոսում եմ մի քանի լեզուներով։ Այդ իսկ պատճառով ես կարողանում եմ մրցավարներից թաքցնել իմ իրական էմոցիաները։ Սերբերեն վիրավորական արտահայտություններն ինձ սովորացրել են Ռադմանովիչն ու Վույաչիչը։ Ֆրանսիականներին՝ Ռոնի Տյուրյաֆը։ Գիտե՞ք թե ինչ գեղեցիկ են հնչում բոլոր բառեը ֆրանսերեն։ Ես ուղղակի մոտենում եմ և ժպտալով ասում,- «Ախ դուք, գրողի տարած դեբիլներ, ի՞նչ եք դուք անում»։ Իսկ մրցավարները քմծիծաղով են պատասխանում։

Ճիշտ չէ, որ Լեբրոնն ինձանից բարձրահասակ է։ Նա՝ խաբեբա է, և բոլորը գիտեն այդ մասին։

Ես կշրջանցեի Ջեյմսին մեկը մեկի դիմաց։ Ես դա մանկուց եմ սովորել։ Լեբրոնն ավելի շատ ինչպես Մեջիք Ջոնսոնը՝ լավ խաղարկող է, խաում է տարաբնույթ բասկետբոլ։ Իսկ ես սովեր եմ շրջանցել անհատական վարպետության շնորհիվ։ Կարող եմ անգամ քնած ժամանակ դա անել։

Գիտեք, հնարավոր է ես զարմացնեմ ոմանց, կամ նույնիսկ հիասթափեցնեմ, բայց ես բասկետբոլ չեմ խաղում փառքի, ուշադրության և երկրպագուների կոմից սիրված լինելու համար։ Հասկանում եք՝ դա չէ ինձ մոտիվացնում է։ Դա ստիպում է գալ մարզադահլիճ և անվերջ պարապել։ Ես խաղում եմ հաղթելու համար։ Իսկ մնացածը էական չէ։ Ոչ մի այլ բան նշանակություն չունի, դրա համար էլ ես առանձնապես չեմ անհանգստանում, որ մեր թիմի նկատամամբ առանձնակի հետարքրություն չկա։

Ամռանը, երբ տեղի էին ունենում բոլոր այդ աղմկահարույց տեղափոխությունները, ես վայելում էի վաստակածս հանգիստը։ Անգամ հաջողվեց ծկնորսության գնալ, բայց ասում են, որ աչքս կպել էր և բաց եմ թողել ամենահետաքրքիրը։

Իմ աջ ծնում ոսկորները համարյա թե հպվում են իրար։ Երբեմն դա դժոխային ցավ է առաջացնում։ Բայց որոշակի պրոցեդուրաներից արդյունքում հնարավոր է լինում մեղմել ցավը։ Այնքան մեղմել, որ ես կարողանում եմ խաղի ընթացքում 40 միավոր վաստակել։

Գատնիք ասեմ, ես ընդհանրապես չեմ համարում Օլաջուվոնին լավագույն կենտրոնական NBA-ի պատմության մեջ։ Խնդրում եմ, այդ մասին չասեք Կարիմին։

Ինչպե՞ս ենք վերականգնվելու «Բոսթոնի» հետ խաղից հետո։ Շատ գինի, շատ խմիչք, մի 20 արկղ մոտավորապես։

Վերջին երկու օրս ես անց եմ կացրել աղջիկներիս հետ՝ նրանց Հարի Փոթերի մասին գիրքն էի կարդում։ Ձեզ հավաստիացնում եմ, այդ տղան Վոլանդեմորտի հետ ավելի շատ խնդիրներ ունի, քան թե մենք «Սելթիկսի»։

Իհարկե, միշտ «Բոսթոնի» հետ խաղալու ցանկություն կա։ Եթե դպրոցում դասամիջոցին ինչ-որ մեկը քեզ ծեծել է, ապա անպայման պատասխան ես ցանկանում հասցնել։ Ինձ հարկավոր չէ ինչ-որ մի փոքրիկ տղա՝ ինձ հսկա է պետք։

Ինչքան ավելի երկար եմ ես խաղում, այնքան ավելի շատ է տպավորություն ստեղծվում, որ դպրոց եմ վերադարձել։ Ինձ սխալ չհասկանաք, ուղղակի դպրոցում էլ դու փորձում ես օգնել թիմիդ որպեսզի չեմպիոն դառնա։ Նույն պատասխանատվությունը, նույն լիդեռի պարտականությունները։ Տարբերությունը միայն խաղացողների խաղամակարդակն է, մնացած՝ նույնն է։

Ջորդանը ճիշտ է։ Ես միանշանակ լավագույնների տասնյակում եմ։ Ես կարող եմ զբաղեցնել երկրորդ, առաջին կամ հնարավոր է չորրորդ կամ հինգերորդ տեղը։ Բայց, գոնե թոփ-1000-ի մեջ եմ։ Առհասարակ, ես գիտեմ թե ինչ կարծիքի է Ջորդանը իմ մասին։

Փլեյ-օֆֆից առաջ բոլորը ասում էին․ «Նա արդեն 31 տարեկան է, վերջացել է»։ Իսկ հիմա պարզվում է, որ ես ոչ թե «արդեն 31» տարեկան եմ, այլ «դեռ 31»։ Մի թե՞ դա հրաշալի չէ։

Ինձ չի հետաքրքրութմ, որ մեզ քննդատում են։ Այդ բոլոր մարդիկ կարող են համբուրել իմ հետույքը։ Թքած ունեմ նրանց խոսքերի վրա։ Իմ գործը՝ նացքն առաջ տանելն է։ Հունիսին ոչ մեկ բառ անգամ չի արտաբերի։

Երբեք մարզիչ չեմ լինի։ Ոչ, ոչ, ոչ։ Մարզչական աշխատանքը ամուր նյարդեր է պահանջում։ Ինձ դուր է գալիս աշխատել երեխաների հետ և մաստեր-կլասսեր անցկացնել։ Բայց մարզչական աշխատանքը ռեգուլյար առաջնության և փլեյ-օֆֆի ընթացքում ինձ հետաքրքիր չէ։

Հանդերձարանում Ֆիլը մեզ հիմարի տեղ է դնում։ Մենք մեդիտացիա ենք անում, ռելակսացիայի տարբեր մեթոդիկաներ ենք սովորում։ Ինձ այդ ամենը այդքան էլ պետք չէ, բայց ես չեմ ցանկանում նավի վրա ապստամբություն սարքել։

Ինձ լռացուցիչ մոտիվացիա հարկավոր չէ։ Ես ու Ֆիլը վաղուց ենք միասին աշխատում։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան ևս մեկ չեմպիոնական մատանի պարգևեմ։ Կտեսնեք, մենք չեմպիոն ենք դառնալու այս տարի։

Նյութում օգտագործվել են մեջբերումներ Կոբի Բրայանտի տարբեր հարցազրույցներից․ ESPN.com, hoopshype.com, NBA.com, «GQ» ամսագիր, «Ball don’t lie» բլոգ, The Associated Press, The Los Angeles Times, The New York Times(N.B.A. blog)
Նյութի սկզբնաղբյուրը․ sports.ru

Facebook Comments