Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է իտալական Ա Սերիայի 21-րդ տուրում «Նապոլիից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Ես ուրախ եմ տղաների համար, քանի որ միշտ սիրում եմ նրանց: Եթե մենք պարտվեցինք, թող դա տեղի ունենա Նեապոլում, որպեսզի օգնենք «Նապոլիին» ազատվել իրենց ընթացիկ խնդիրներից: Իհարկե, ես կցանկանայի, որ նրանք հաղթեին հաջորդ շաբաթ։ «Նապոլին» յուրահատուկ պահ էր իմ կյանքում, Ինձ միշտ հաճելի է վերադառնալ այստեղ», – Սարրիի խոսքը մեջբերում է «Goal»-ը:

Այս հանդիպումից հետո Յուվենտուսը Իտալիայի առաջնությունում մնաց առաջին տեղում, իսկ «Նապոլին» 12-րդն է:

Facebook Comments