«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան կարծում է, որ իր հաճախորդը հնարավորություն ունի խաղալու ևս երկու մրցաշրջան։

« «Յուվենտուս» վերադառնալը ճիշտ քայլ էր Բուֆֆոնի կողմից։ Նրա տեսակը ուժեղ և մրցակցային է։

Վստահ եմ, որ նա դեռ շատ խաղեր կանցկացնի այս մրցաշրջանում։ Հավատում եմ, որ Ջիջին բարձր մակարդակի վրա կկարողանա հանդես գալ նույնիսկ 44 տարեկանում։

Ես նրան հիանալի եմ տեսնում մարզչի դերում։ Բուֆֆոնին այս առաջարկը կարծում եմ շատ դուր կգա»,- ասել է Մարտինան։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here