Իտալական ֆուտբոլի լեգենդար մարզիչ, աշխարհի չեմպիոն, «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Մարչելո Լիպպին կարծիք է հայտնել Իտալիայի առաջնությունում սկուդետոյի համար պայքարի մասին:

«Յուվենտուսը» «Նապոլիի» հետ խաղում ճիշտ մոտեցում չուներ, հավանաբար, այն պատճառով, որ նրանք գիտեին «Ինտերի» և «Լացիոյի» միավորների կորստի մասին: Սա ուղղերձ է մյուս ակումբներին, որ նրանք չպետք է հանձնվեն: Ինձ թվում է՝ «Յուվենտուսն» առայժմ ցույց է տալիս իր ուժի միայն 60-70%-ը։ Չնայած դրան, նրանք միայն երկու խաղ են պարտվել առաջնությունում և հաջորդ փուլ են դուրս եկել Չեմպիոնների լիգայում եւ Իտալիայի Գավաթում», – ասել է Լիպպին «Radio GR Parlamento»-ին:

21-րդ տուրից հետո «Յուվենտուսը» Սերիայի Ա-ի առաջատարն է՝ «Ինտերին» գերազանցելով երեք միավորով:

Facebook Comments