Իտալիայի գավաթի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը: «Սան Սիրո» մարզադաշտում իրար հետ մրցեցին «Միլանը» և «Տորինոն»:
Թուրինյան ակումբը համառ դիմադրություն ցույց տվեց, իսկ վերջնամասը շատ դրամատիկ ստացվեց:
«Միլանը» պարտվելիս գերկամային հաղթանակ է տանում(4-2):
Նախ առաջինը հաջողության հասավ «Միլանը»: Ռեբիչի անցումից հետո Բոնավենտուրան գնդալը ուղղարկեց մրցակցի անպաշտպան դարպասը: Խաղակեսի վերջնամասում Սիմոնե Վերդիի կտրող փոխանցումից հետո Բրեմերը գրավեց «Միլանի» դարպասը: երկրորդ խաղակեսում «Տորինոն» լավ հանդիպում անցկացրեց ինչի արդյունքում Բրեմերը գլխի հարվածով իր երկրորդ գոլը հեղինակեց:

«Միլանը» անում էր հնարավոր, անհնար ամեն բան հաշիվը հավասարեցնելու համար, բայց չէր ստացվում: Պիոլին դինեց շատ ռիսկային, բայց և անհրաժեշտ քայլի Հական Չալհանողլույին մցրեց դաշտ հենակետերից` Ռադա Կրունիչի փոխարեն: Այս փոխարինումը խաղի ամենակարևոր դրվագն էր:

Րոպեներ անց Հականը դարձավ գոլի հեղինակ «Միլանին» հաղթանակի հույս ներշնչելով: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

«Միլանը» իր ստացած հոգեբանական առավելությունը օգտագործեց: 106-րդ րոպեյին դուբլի հեղինակ դարձավ Հական Չալհանողլուն` փոխանցում ստանալով փոխարինման մտած Ֆրանկ Կեսսիեից, այնուհետև վերջակետը դրեց Զլատան Իբրահիմովիչը:

Անչափ լարված խաղի արդյունքում «Միլանը» Իտալիայի գավաթի 1/2-րդ եզրափալչում է, որտեղ կմրցի «Յուվենտուսի» հետ:

Facebook Comments