«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով:
9«ESPN»-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբն արդեն առաջարկ է արել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Կատալոնացիները մտադիր են Ռակիտիչի վաճառքից ստանալ 18 միլիոն եվրո: Ակումբները դեռ բանակցություններ չեն սկսել, և Իվանը չի ցանկանում հեռանալ Իսպանիայից ընտանիքի պատճառով։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ
«Բարսելոնան» կքննարկի ֆուտբոլիստի Ռակիտիչի վերաբերյալ բոլոր առաջարկները:

Ռակիտիչը մի քանի անգամ հայտարարել է, որ իր նպատակը կատալոնական ակումբում խաղալն է:

Խորվաթը «Սևիլիայից» է տեղափոխվել «Բարսելոնա» 2014թ-ի ամռանը: «Բարսելոնայի» կազմում կիսապաշտպանը 287 խաղում խփել է 34 գոլ:

Facebook Comments