Իսպանական «Լա Լիգայի» ղեկավարությունը դիմել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, որպեսզի իսպանական գրանդների միջև առաջին հանդիպումը, որը նախատեսված էր անց կացնել հեկտեմբերի 26-ին «Կամպ Նոու» մարզադաշտում տեղափոխվի Մադրիդ և կայանա «Ռեալի» հարկի տակ, Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերի պատճառով։

Կա նաև տեղեկատվություն, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մերժել է տվյալ առաջարկը։

Այս պարագայում «Լա Լիգայի» ղեկավարությանը մնում է երեք տարբերակ.

  1. Անց կացնել «Էլ Կլասիկոն» փորձելով խուսափել տհաճ միջադեպներից խաղի ընթացքում
  2. Փոխել «Էլ Կլասիկոյի» անցկացման ամսաթիվը տեղափոխելով այն անորոշ ժամանակով
  3. Խաղն անց կացնել «Կամպ Նոու» մարզադաշտում առանց հանդիսկանների կամ այլ՝ երրորդ կողմի մարզադաշտում

Դեռևս պարզ չի թե ինչ վերջնական որոշում կկայացնի «Լա Լիգայի» ղեկավարությունը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here