2000թ. Եվրոպայի առաջնության իսկական բացահայտումն էր Ֆրանչեսկո Տոլդոն: «Ֆիորենտինայի» դարպասապահը իսկական սխրանք գործեց Իտալիայի հավաքականի հետ մինչև Եվրո-2020-ի եզրափակիչ հասան:
2020թ. Անջելլո Պերուցիի և տաղանդավոր դարպասապահ` Ջանլուիջջի Բուֆֆոնի բացակայության պայմաններում Իտալիայի հավաքականի առաջին համարը բաժին հասավ Ֆրանչեսկո Տոլդոյին:

Թվում էր թե դարպասապահի խնդրից կարող են մրցակիցները օգտվել, բայց Տոլդոյի ցուցադրած ֆանտաստիկ ելույթները շոկի ենթարկեցին բոլորին, իսկ Հոլանդիա հետ հանդիպումից հետո դարձավ ազգային հերոս:

Իտալիայի հավաքակամը եվրո-2000-ին իր խմբի բացահայտ ֆավորիտն էր, որը նրանք ապացուցեցին Թուրքիայի, Բելգիայի, Շվեդիայի դեմ խաղում: Խմբից դուրս գալով Ռումինիայի հետ 1/4 փուլում հիանալի հանդիպում անցկացրեցին և հաղթեցին Ինձագիի և Տոտտիի գոլերի շնորհիվ: 1/2կիսաեզրափակչի Իտալացիների ապագա մրցակիցը` ահեղ Հոլանդիան տպավորիչ հանդիպումներ էր անցկացնում, նույնիսկ հաղթեցին Հարավսլավիային 6-1հաշվով: Ընդհանրապես Հոլանդիան շատ աստղային և հզոր հավաքական ուներ և առաջնության ֆավորիտներից էր, նախ խաղային տեսանկյունից, հետո էլ առաջնությունը իրենց երկրում էր, որը լրացուցիչ մոտիվացիա էր իրենց համար, իսկ ինչ եղավ հետո հուզեց բոլորին:

Հունիսի 29-ին խաղադաշտում իրար բախվեցին երկու գերհզոր հավաքականներ Իտալիան և Հոլանդիան:
Ռայկարդի հարձակվողական թիմը մրցեց Դ’ինա Ձոլայի տակտիկապես հզոր Իտալիայի հետ: Առաջին րոպեներից Հոլանդիայի հավաքականը մեծ ճնշում էր գործադրում Իտալացիների վրա: «Նարնջագույնները» անընդհատ անհանգստություն էին պատճառում Իտալիայի պաշտպաններին, պահելով ճնշման տակ: Ճնշումը իր պտուղները տվեց: Պաշտպանության հենասյուններից մեկը` Զամբրոտան խախտեց կանոները և հեռացվեց խաղադաշտից, Իտալիայի հավաքականը մնաց 10հոգով: Եվ սա վերջը չէր, այսքանը քիչ էր հիմա էլ Նեստան կանոնները խախտեց Պատրիկ Կլյուվերտի նկատմամբ իր տուգանային հրապարակում և նշանակվեց 11մ. հարված:
Ֆրանկ Դե Բուռի հարվածը կարող էր վճռական լինել, բայց հարվածից հետո Տոլդոն ֆանտաստիկ սեյվ կատարեց` ետ մղելով հարվածը:

Քիչ անց ևս մեկ 11մ. հարված նշանակվեց, որը ևս չկարողացան իրացնել: Այս անգամ Կլյուվերտը հարվածեց դարպասաձողին:
Հոլանդիայի հավաքականը շոկի մեջ էր: Հանդիպումը հասավ իր լարվածության գագաթնակետին:
Հանդիպման ելքը պետք է վճռվեր 11մ հարվածաշարի արդյունքում:

Դի Բյաջոն և Ջանլուկա Պեսոտտան հստակ իրացրեցին իրենց հարվածները, իսկ Յապ Ստամը և Ֆրանկ Դե Բուռը չկարողացան հստակ իրացնել հարվածները: Քիչ անց Տոտտին այս կարևոր պահին սառնասրտորեն «Պանենկա» հարվածով դարձավ գոլի հեղինակ, Կլյուվերտը միակն էր, ով այդ օրը գրավեց Տոլդոյի դարպասը: Այնուհետև Մալդինին անհաջող իրացրեց իր հարվածը: Տոլդոն նաև ետ մղեց վերջին հաիվածը (3հարված ետ մղեց ընդհանուր) և Իտալիայի հավաքականը եզրափակչում է Տոլդոյի ֆենոմենալ ելույթների շնորհիվ:

Այո եզրափակչում Իտալիան պարտվեց Ֆրանսիային, բայց Տոլդոն և Իտալիան արդեն գրեցին իրենց անունները ոսկե տառերով ֆուտբոլի պատմության մեջ: Հունիսյան սխրագործությունը նա դեռ երկար կհիշի, նա հաղթեց խաղը, Տոլդոն Իտալիայի ազգային հերոսն էր, Իտալիան արժանացավ երկրորդ տեղին, բայց վայելեց երկրպագուների սերն ու համակրանքը:

Facebook Comments