Հայաստանի ֆուտզալի հավաքականը Բելգիայում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում պարտվեց տան տերերին՝ Բելգիայի ընտրանուն՝ 5։2 հաշվով։

Մեր ֆուտզալիստները հանդիպումը սկսեցին բավական ակտիվ և կարողացան առաջինը հասնել հաջողության՝ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Դե Կամպոսը։ Հայաստանի հավաքականի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Համլետ Մանուկյանը (2:2): Թիմերը հենց այդ հաշվով էլ գնացին ընդմիջման։

Երկրորդ խաղակեսումը հաշվի մեջ առավելությունն ամբողջովին անցավ Բելգիացիների կողմը։ Արդյունքում տան տերերը հաղթեցին՝ 5։2 հաշվով։

Facebook Comments