ԱՊԼ-ն ներկայացնող «Նյուքասլի» նախկին հարձակվող Յոան Գուֆֆրանը հնարավոր է կարիերան շարունակի «Արարատ-Արմենիայում»: Ֆրանսիացին միացել է Կիպրոսում հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոնին:

33-ամյա Ֆրանսիացին հանդես է եկել նաև «Բորդոյի» և «Կանի» կազմում և հաջող ելույթներ է ունեցել: Վերջին թիմը թուրքական «Գոզտեպեն» էր:

Անցած տարվա ամառվանից նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

Գուֆֆրանը 89 խաղ է անցկացրել Անգլիայի Պրեմիեր լիգայում և 183 հանդիպում ֆրանսիական Լիգա 1-ում:

Facebook Comments