Յանիկ Ֆերեյրա Կարասկոն վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ»։

Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ չինական «Դալյանայի» կիսապաշտպանը մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Ատլետիկոյում»

Ավելի վաղ «Marca»-ն հայտնել էր, որ համաձայնագրում ամրագրված կլինի ֆուտբոլիստի տրանսֆերի տարբերակը։

2018-ի ձմռանը բելգիացին պայմանագիր է կնքել չինական «Դալյան Իֆանի» հետ։ 2020 թվականի հունվարի 1-ից Չինաստանի առաջնությունում օտարերկրյա ֆուտբոլիստների համար սահմանվել է աշխատավարձի սահմանափակում, առավելագույնը՝ տարեկան 3 միլիոն եվրոյից ոչ ավելի: Այդ պատճառով շատ ֆուտբոլիստներ սկսել են վերադառնալ Եվրոպա կամ Հարավային Ամերիկա։

Կարասկոն 2019 – ին Չինաստանի առաջնությունում անցկացրել է 25 հանդիպում, խփել է 17 գոլ եւ կատարել 7 գոլային փոխանցում:

Facebook Comments