Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է 2019-ի աշնանը ակումբից իր հեռացումը:

«Կարծում եմ, որ մենք լավ էինք կատարում մեր աշխատանքը և առաջին տարին անցկացրինք արժանի մակարդակով՝ լավ դրսևորելով մեզ ԱՊԼ-ում և Եվրոպայի լիգայում։ Երկրորդ տարին այնքան էլ լավ չէր անցնում, մենք կորցրեցինք մրցունակությունը, ինչի մասին ես բազմիցս ասել եմ խաղացողներին։

Դա հանգեցրեց վատ արդյունքների, իսկ երկրպագուները կենտրոնացան ինձ վրա, քանի որ իմ մեջ էին տեսնում խնդիրների պատճառը: Արդյունքում նրանք ինձ դուրս շպրտեցին ակումբից։ Բայց ես միևնույն է, կենտրոնանում եմ դրական բաների վրա, դրանք բավական էին»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Facebook Comments