Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա:

«Le Parisien»-ի համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացուն ցանկանում էր ձեռք բերել Լոնդոնի «Արսենալը»: Նրանք առաջարկ են արել պաշտպանին, սակայն վերջինս մերժել է: Ոումտիտին «Բարսելոնային» համարում է աշխարհի լավագույն ակումբը և ցանկանում է վերադառնալ կատալոնական թիմի մեկնարկային կազմ:

Իսպանական Պրիմերայի ընթացիկ խաղարկությանը պաշտպանը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում ստացել է երեք դեղին քարտ:

Facebook Comments