ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կրճատել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված որակազրկումը:

Հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության և Կարգապահական և էթիկայի կոմիտեի վերոնշյալ հոդվածները և հաշվի առնելով «Փյունիկ» ՖԱ միջնորդությունը՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը կասեցրել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Սոչիի» կիսապաշտպան էրիկ Վարդանյանի նկատմամբ սահմանված կարգապահական միջոցը: Էրիկ Վարդանյանը 2019 թ. հոկտեմբերի 31-ին՝ դեռևս  «Փյունիկում» հանդես գալու ընթացքում, որակազրկվել էր վեց ամսով, որոնցից երեքն արդեն մարվել է: Որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից:   

Facebook Comments