«Լայփցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ամռանը կգլխավորի «Միլանը»:
«Միլանը» ամռանը պաշտոնանկ կանի Պիոլիին` անկախ թիմի արդյունքներից:

Ինչպես հաղորդում է «Bild»-ը, իտալական ակումբի ղեկավարներն առաջարկել են Ռանգնիկին միանգամից երկու պաշտոն զբաղեցնել՝ մարզական տնօրեն ու գլխավոր մարզիչ:

Մասնագետը դեռ պայմանագիր չի կնքել, սակայն բանակցություններն արդեն վերջնական փուլում են

Ռագնինը ժամանակ չի կորցնում և արդեն սկսել է Իտալերեն սովորել:

2018/19 մրցաշրջանի ավարտից հետո
«Լայփցիգից» հեռանալուց հետո 61-ամյա Ռանգնիկը գլխավորում է «Red Bull» ընկերության սպորտի բաժինը:
Ավելի վաղ նա գլխավորել է «Շալկեն», «Հոֆֆենայմը»:

2019 թվականի հոկտեմբերից «Միլանը» գլխավորում է Ստեֆանո Պիոլին։ Այս պահին «Միլանը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ ունենալով 32 միավոր:

Facebook Comments