Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով դուրս է մնացել երկար ժամանակով, հայտնում է գերմանական ակումբի թվիթերյան էջը:

Ռոյսը մկանային վնասվածք է ստացել
«Վերդերի» հետ գավաթային խաղում (2: 3), որում խաղադաշտ է դուրս եկել 89-րդ րոպեին: Նախնական կանխատեսումների համաձայն՝ գերմանացի կիսապաշտպանի վերականգնումը կտևի մոտ չորս շաբաթ:

Վնասվածքը Ռոյսին թույլ չի տա մասնակցել «ՊՍԺ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղին, որը նախատեսված է փետրվարի 18-ին:

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը 26 հանդիպում է անցկացրել «Բորուսիայի» մարզաշապիկով՝ խփել է 12 գոլ և կատարել` 7 գոլային փոխանցում:

Facebook Comments