«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ կարոտում է «Էլ Կլասիկոն»:

«Ես մի քիչ կարոտում եմ «Էլ Կլասիկոյին»։ Ամեն տարի դա դարի խաղ էր։ Անգլիայում ամենամեծ խաղը «Լիվերպուլն» է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, գումարած մենք ունենք Մանչեսթերյան դերբին, սակայն ԶԼՄ-ների համար դրանք պարզապես գերազանց հանդիպումներ են: Դերբին Իսպանիայում և Իտալիայում մշակութային մի բան է»,-պատմել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն էր 2008-2012թ-ին: Այդ ընթացքում Նա երեք անգամ հաղթել Է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև նվաճել բազմաթիվ այլ տիտղոսներ:

Facebook Comments