Անգլիայի առաջնությունում «Վուլվերհեմպտոնի» կազմում հանդես եկող Ադամա Տրաորեն ամռանը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է «Daily Mail»-ը:

Իսպանական ակումբի սկաուտները կանոնավոր հետևել են 24-ամյա հարձակվողի խաղին ընթացիկ մրցաշրջանում և գոհ են մնացել: ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Տրաորեն մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 24 խաղի, խփել է չորս գոլ եւ կատարել է յոթ արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Ադաման «Բարսելոնայից»
հեռացել էր 2015թ-ին` տեղափոխվելով
«Աստոն Վիլա», այնուհետև հայտնվել էր
«Միդլսբրոում», և կատալոնացիները կորցրել էին ֆուտբոլիստի հետ գնելու իրավունքը: 2018 թվականի ամռանը «Վուլվերհեմպտոնը» հարձակվողի տրանսֆերը գնել է 20 միլիոն եվրոյով:

Facebook Comments