Թուրինի «Յուվենտուսը» նոր աշխատանքային պայմանագիր է առաջարկում արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային, տեղեկացնում է «Tuttosport»-ը ՝ իր թվիթերյան էջում:

Աղբյուրը հայտնում է, որ կողմերը մոտ են մինչև 2025 թվականը պայմանագրի երկարաձգման հարցում։ «Յուվենտուսը»
26-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան մինչև 10 միլիոն եվրո աշխատավարձով:

Իտալական Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Դիբալան մասնակցել է 20 հանդիպման: Պաուլոն աչքի ընկավ հինգ գոլով և յոթ արդյունավետ փոխանցումներով:

Facebook Comments