«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ, քանի որ ակումբը դժգոհ է ներկայիս հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայից, հաղորդում է «Goal»-ը:

Աղբյուրի տվյալներով ՝ կամերունցի ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ փոխել գրանցումը, չնայած նրան, որ նա դեռ երկու տարի գործող պայմանագիր ունի «Այաքսի» հետ:

Արիսաբալագան նախորդ մրցաշրջանում անցկացնելով հիանալի հանդիպումներ, այս տարի իրեն նման չէ և ցածր մակարդակի հանդիպումներ է անցկացնում: Նրա սխալները թիմի համար ճակատագրական են լինում: Լեմպարդը «Չելսիին» խնդրել է ամռանը նոր դարպասապահ գտնել:

Թեկնածուների թվում է նաև «Բարնլիի» դարպասապահ` Նիկ Պոպը։

Facebook Comments