Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ է ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի աշխատանքից, հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրի տվյալներով` 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել
«Վալյադոլիդի» հետ հանդիպումը, սակայն
«Սարագոսայի», «Ատլետիկոյի» և «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպման ժամանակ ուելսցու բացակայությունը գլխավոր մարզիչի որոշումն էր: Նշվում է, որ ֆուտբոլիստի և մարզիչի միջև լարված են հարաբերությունները:

Ընթացիկ մրցաշրջանում ուելսցի կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 12 հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Facebook Comments