«Միլանի» լեգենդար հարձակվող Ֆիլիպո Ինձագին հայտարարել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես է Զլատան Իբրահիմովիչն իր ակումբում հանդես գալիս 9 համարի մարզաշապիկով: Ավելի վաղ 9համարով հանդես է եկել Պիպոն:

«Եթե ինչ-որ մեկը «Միլանում» 9 համարի մարզաշապիկով գոլ խփի, ես երջանիկությունից կլինեմ յոթերորդ երկնքում։ Իմ հեռանալուց հետո նա դարձավ «անեծքի» նման մի բան, բայց ես կարծում եմ, որ Զլատանն ունի բավականաչափ ուժ իր ուսերին, որպեսզի կարողանա կրել 9համարի մարզաշապիկը:

Ես վստահ էի, որ Զլատանը շատ բան կտա այս թիմին, նույնիսկ նախքան առաջին գոլը խփելը։ Նա երբեք չէր վերադառնա, եթե պատրաստ չէր լինի լիարժեք: Ես գիտեմ, որ նա սիրում է ոչ միայն խաղադաշտ դուրս գալ, այլև հաղթել», – Ինձագիի խոսքը մեջբերում է «Sky Sports Italia»-ն։

Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել հունվարին և ընտրել 21 համարը։ Իտալական ակումբի կազմում հինգ խաղում շվեդը խփել է երկու գնդակ:

Facebook Comments