«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեսսին ունի այնպիսի հատկանիշներ, որոնք չունի գործող ֆուտբոլիստներից ոչ մեկը: Նա միակն է, ում կարելի է նախանձել: Պաշտում եմ նրան որպես խաղացող և որպես մարդ։ Մեսսին անձնական կյանքը ցույց չի տալիս: Նա շատ զուսպ է, և դա շատ բան է խոսում նրա մասին։ Մեսսին-չեմպիոն է խաղադաշտում և նրա սահմաններից դուրս: Նրանից լավը միայն Դիեգո Մարադոնան», – Ինսինյեի խոսքը մեջբերում է «Sky Sport Italia»-ն։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Նապոլին» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Առաջին հանդիպումը տեղի կունենա Իտալիայում փետրվարի 25 -ին, պատասխան հանդիպումը ՝ Իսպանիայում մարտի 18-ին:

Facebook Comments