Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանի» նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակը:

«Դա հատուկ գիշեր էր մեզ համար։ Առաջին կեսից հետո մենք ունեցանք իրական խնդիրներ, հնարավոր է՝ ամենամեծ խնդիրներն այս մրցաշրջանում: Մենք մոտ էինք անհաջողության։ Բայց հետո մենք վերադարձրեցինք հավասարակշռությունը, հասկացանք, թե որտեղ և ինչ պետք է բարելավենք, հավատացինք, թե ինչ ենք անում։ Սա բոլոր ֆուտբոլիստների արժանիքն էր: Արդյունքից բացի, ուրախ եմ տեսնել, թե ինչպես են նրանք դիմակայում անհաջողություններին», – մարզիչի խոսքը մեջբերում Է «Sky Sport Italia»-ն։

23 տուրից հետո «Ինտերը» և «Յուվենտուսը» ունեն 54-ական միավոր:

Facebook Comments