Զիդանը խոսել է Յովիչի գոլի մասին:
«Ռեալը» Լա լիգայի 23-րդ տուրում 4:1 հաշվով հաղթել է «Օսասունային»: Վերջին գոլը ավելացված ժամանակում խփեց Լուկա Յովիչը։

«Յովիչին անհրաժեշտ էր այս գոլը: Նա մաքուր հարձակվող է: Նույնիսկ եթե Լուկան լավ է խաղում, նա դժգոհ է, քանի դեռ գոլ չի խփել», – Զինեդին Զիդանի խոսքը մեջբերում է «El Chiringuito»-ն։

Լուկա Յովիչն անցած ամռանն «Այնտրախտից» էր տեղափոխվել «Ռեալ»՝ գերմանական ակումբի համար ռեկորդային 60 միլիոն եվրոյով:

Յովիչը Լա լիգայի 15 խաղում միայն 391 րոպե է խաղացել՝ աչքի ընկնելով երկու գոլով և գոլային փոխանցումով:

«Ռեալը» 23 տուրից հետո գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 3 միավոր գերազանցելով «Բարսելոնային»։

Facebook Comments