Կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն այլև հանդես չի գա «Բարսելոնայի» կազմում, անգամ եթե «Բավարիան» չգնի նրա տրանսֆերը։

Իսպանական «As» պարբերականի տեղեկություններով կատալոնական ակումբի ղեկավարությունը հակված է այն կարծիքին, որ Կոուտնինոն մոտ ժամանակներս վերջնականապես կլքի ակումբը։

27ամյա ֆուտբոլիստին «Բավարիան» վարձակալեց այս ամռանը, հնարավորությամբ որ ցանկության դեպքում կկարողանա գնել ամբողջ տրանսֆերը 120 մլն եվրոյով։ Բարսայում կարծում են, որ մյունխենցիները կօգտվեն ֆուտբոլիստի տրասնֆերն ամբողջությամբ գնելու իրավունքից։ Այլ պարագայում նրանք պատրաստ են քննարկել այլ առաջարկներ։ Հնարավոր ուղղություններից է Անգլիայի «Պրեմիել Լիգան»։

Կոուտինյոն այս մրցաշրջանում «Բունդես լիգայում» 6 խաղում դարձել է 2 գոլև և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here