Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (4:1) 88-րդ հաղթանակն Է տարել Պրիմերայում՝ որպես Արքայական ակումբի գլխավոր մարզիչ:
Այդ ցուցանիշով ֆրանսիացի մասնագետն առաջ է անցել ակումբի նախկին մարզիչ` Ժոզե Մոուրինյոից (87):

Զիդանն առաջին անգամ գլխավորել է
«Ռեալը» 2016-ի հունվարին և ակումբի հետ աշխատել է մինչև 2018-ի մայիսը: 9 ամիս անց ֆրանսիացին վերադարձավ ակումբ։
«Ռեալը» հավաքելով 52 միավոր, գլխավորում է Իսպանիայի ազգային առաջնության մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments