Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ արդեն որոշել է, թե որ ֆուտբոլիստներն են մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը:

«Եվրո-2020-ի կազմի մեծ մասն արդեն որոշված է։ Ցավալի է, որ Նիկոլո Ձանիոլոն վնասվածք է ստացել, քանի որ նա կարող էր իր վրա վերցնել մի քանի տարբեր դերեր թիմում, բայց ես կարծում եմ, որ մենք արժանի ընտրություն կանենք ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում:

Մենք պետք է բարելավենք մեր խաղի որակը հիմա, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող անցնել ամբողջ ճանապարհը։ Մոտիվացիան խնդիր չի լինի, հատկապես այն բանից հետո, երբ մենք չկարողացանք ԱԱ-2018-ին մասնակցել, – ասել է Մանչինին «Sky Italia»-ին։

Facebook Comments