«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Դեկտեմբերին 42-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականի ամառը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

«Calciomercato»-ի տվյալներով՝ «Նապոլին» չի երկարաձգի Գատուզոյի հետ աշխատանքային պայմանագիրը, իսկ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն արդեն քննարկում է այլընտրանքային տարբերակներ: Նշվում են «Վերոնայից» Իվան Յուրիչը, «Ատալանտայից»
Ջան Պիերո Գասպերինին և առանց ակումբի գտնվող Լուչանո Սպալետին:

Հիշեցնենք, որ «Նապոլին» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտվեց «Լեչեին»: Ջենարո Գատուզոյի թիմը Ա Սերիայի աղյուսակում զբաղեցնում է միայն 11-րդ հորիզոնականը:

Facebook Comments