Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ, հաղորդում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա բելգիացի ֆուտբոլիստը կկարողանա օգնել իր թիմակիցներին «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի առաջիկա խաղում, որը կկայանա փետրվարի 16-ին:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ազարը երկու և կես ամիս անցկացրել է բուժման համար։ Վերջին անգամ Էդենը խաղադաշտ էր դուրս եկել «ՊՍԺ»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խաղում (2:2), որը կայացել էր նոյեմբերի 26-ին:

Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին Պրիմերայում մասնակցել է 8 հանդիպման, խփել է մեկ գոլ և կատարել 3 գոլային փոխանցում:

Facebook Comments