Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում բոլոր սպասումներից ցածր է հանդես գալիս՝ 25 տուրից հետո զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:

Չնայած մրցաշարային աղյուսակում բավականին ցածր դիրքին, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի կորցնում հույսը Չեմպիոնների լիգայում որակվելու համար:

«Այս պահին մենք հեռու ենք դրանից, բայց դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու։ Աղյուսակը բավականին խիտ է: Մեր մրցակիցները միավորներ են կորցնում, այդ պատճառով ամեն ինչ կախված կլինի մեզանից:

Եթե մենք կարողանանք հաղթել երեք կամ չորս անընդմեջ հանդիպում, ապա ավելի մոտ կլինենք մեր նպատակին։ Ինձ համար ամենամեծ և հաճելի անակնկալը այն է, որ ֆուտբոլիստները իրենց մաքսիմումն են ներդնում։ Նրանք բոլոր ուժերը տալիս են մարզումներին», — Արտետայի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։

Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել էր Ունաի Էմերիին նախորդ տարվա դեկտեմբերին: Նրա համար այդ պաշտոնը նորամուտը դարձավ կարիերայում։

Facebook Comments