Հաղորդվում է, որ «Բորուսիան» փոխարինող է գտել Ջեյդոն Սանչոյի համար, որը, ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից այս ամռանը:

Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Ամռանը Սանչոյին «Բորուսիայում» կփոխարինի «Բրյուգեի» ֆուտբոլիստ` Էմմանուել Բոնավենտուրե Դեննիսը:

Ավելի վաղ նշվում էր, որ Սանչոն ուզում է տեղափոխվել «Չելսի»:

Այս մրցաշրջանում Սանչոն 12 գոլի և 13 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել առաջնության 19 հանդիպումներում:

Գերմանական ակումբը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սանին գնահատել է 127 միլիոն ֆունտ ստերլինգ:

Facebook Comments