Ֆիլիպե Կոուտինյոն, որը գտնվում է «Բավարիայում» վարձավճարով, ցանկություն է հայտնել մնալ գերմանական ակումբում առնվազն ևս մեկ մրցաշրջան: Այս մասին հաղորդում է «Mundo Deportivo»-ն:

27-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է Մյունխենում մնալու իր ցանկության մասին:

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ ամառը և ներառում է 120 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ «Բավարիան» դեմ չէ Կոուտինյոյին ակումբում թողնելուն, սակայն հույս ունի տրանսֆերի գումարը հասցնել 80 միլիոնի:

Facebook Comments