«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» արդյունքների մասին:

«Լիվերպուլն» ուժեղանում է և ուժեղանում, ինձ դա չի զարմացնում։ Մենք դա տեսանք անցյալ տարի, երբ նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգայում։ Հենց այդպիսի արդյունքների էլ սպասում էի, «Լիվերպուլն» ունի ֆանտաստիկ կազմ։ Ես շատ ուրախ եմ նրանց համար, Ես շատ ընկերներ ունեմ ակումբում, բայց ես պետք է առաջ շարժվեմ, պետք չէ ետ նայել: Ես լիովին կենտրոնացած եմ հասնելու իմ նպատակներին: Գոհ եմ իմ կարիերայից և միայն առաջ եմ նայում», – բրազիլացու խոսքը մեջբերում է «Sports Illustrated»-ը:

Facebook Comments