«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, որ կրկին ցանկանում է մարզել Անգլիայի Պրեմիեր լիգայում

«Եթե անկեղծ, ապա ես շատ կցանկանայի կրկին աշխատել անգլիական Պրեմյեր լիգայում։ Հիմա ես պարզապես վերականգնվում եմ, մտածում եմ իմ մասին, բայց ես միշտ պետք է պատրաստ լինեմ։

Ես սպասում եմ նոր փորձությանը, վստահ եմ, որ հաջորդ մարտահրավերը ֆանտաստիկ կլինի։ Ես շատ հպարտ եմ «Տոտենհեմում» իմ արդյունքներով, երբ վերլուծում եմ իմ ժամանակը ակումբում, շատ դրական պահեր եմ տեսնում։ Շատ դժվար էր նոր փիլիսոփայություն մտցնել ակումբ, սակայն մեզ հաջողվեց «Տոտենհեմին» նոր մակարդակի հասցնել», – Պոչետինոյի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Facebook Comments