Հայ ֆուտբոլային մարզիչ Արամ Դանիելյանն, ով աշխատում է Չինաստանում նախաձեռնել է ֆուտբոլային «չելենջ» ի աջակցություն չինացի երեխաների, ովքեր «Կորոնավիրուսի» տարածման պատճառով զրկված են ֆուտբոլային պարապունքներին այցելելու հնարավորությունից։ Դանիեյանի չինացի սաները ևս արձագանքել են «չելենջին» և շնորհակալություն են հայտնել վիդենոների միջոցով։

"Let's play at home" in support of all Chinese kids who are stuck at home and don't play football outside.#lets_play_at_home

Gepostet von Aram Danielyan am Samstag, 8. Februar 2020

«Միտքը պատահական ծնվեց։ Նախատեսում էի մեկնել Չինաստան՝ այնտեղ թիմ ունեմ, բայց վիրուսի պատճառով հետաձգեցի մեկնումս։ Որոշեցի նման կերպ պահպանել երեխաների հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։

Չինաստանում մեծ խանդավառությամբ ընդունեցին այս «Չելենջը»։ Հիմա Չինաստանի խմբի անդամները շատ ավելացան, որոնք սիրով հետևում են Հայաստանից բոլոր վիդեոներին», – ասաց Դանիելյանը Ուրիշ Ֆուտբոլի հետ զրույցում։

#lets_play_at_homeChinese kids thank Perch Poghikyan for his video message.

Gepostet von Aram Danielyan am Dienstag, 11. Februar 2020
Facebook Comments