«Յուվենտուսի» ոչ լավագույն արդյունքները դարձել են Մասիմիլլիանո Ալեգրիի հետ աշխատելու հնարավորության մասին լուրերի առիթ: Հաղորդվում էր, որ Ալեգրին կարող է փոխարինել Մաուրիցիո Սարրիին:

Սակայն «Corriere della Sera» պարբերականը տեղեկություն ունի, որ Ալեգրին չի պատրաստվում վերադառնալ «Յուվենտուս»։ 52-ամյա մասնագետն ամռանը կգլխավորի անգլիական ակումբներից մեկը։ Ալեգրին արդեն պայմանավորվածություն ունի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներից մեկի հետ։ Ակումբի անունը չի նշվում:

Հարկ է նշել, որ Մասիմիլլիանո Ալեգրին դեռ չի աշխատել հայրենի Իտալիայի սահմաններից դուրս:

Facebook Comments