Լոնդոնի «Չելսին» մտադիր է ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Հակիմ Զիեշին, հաղորդում է «The Telegraph»-ը:

«Չելսին» դեռ հունվարին քննարկում էր 26-ամյա մարոկկացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը, սակայն հոլանդական ակումբը մտադիր էր մինչև մրցաշրջանի ավարտը պահպանել առաջատարներից մեկին: Իսկ ամռանը Զիեշը կարող է համալրել անգլիական թոփ-ակումբի շարքերը, եթե
«Այաքսը» ստանա 50 միլիոն եվրոյի առաջարկ:

Այս մրցաշրջանում Խակիմը 18 հանդիպում է անցկացրել Էրեդիվիզիայում, խփել է 6 գոլ, կատարել է 12 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Այաքսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Facebook Comments