«Միլանի» ղեկավարությունը որպես գլխավոր մարզիչի թեկնածու դիտարկում է ակումբի նախկին ֆուտբոլիստ, այժմ Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ` Անդրեյ Շեւչենկոյին:

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին հակված է մրցաշրջանի վերջում հրավիրել ուկրաինացի գլխավոր մարզչին, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում կամ պարտություն կրի Իտալիայի Գավաթում: Հենց նման պայմաններ են դրվել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի առջև։

Իտալական Ա Սերիայի 23 տուրից հետո «Միլանը» վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Facebook Comments