«Յուվենտուսի» հետ գավաթային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին վերլուծել է «Ինտերի» հետ վերջերս կայացած դերբին (2:4):

«Իտալիայի» գավաթը կարևոր մրցաշար է բոլոր հեղինակավոր ակումբների համար, բոլորը ցանկանում են այստեղ հաջողության հասնել: Մենք լավ աշխատեցինք՝ հասնելով կիսաեզրափակիչ, բայց դա դեռ հաջողություն չէ։ Մենք կցանկանայինք անցնել ամբողջ ճանապարհը։ Առաջին հանդիպումը մեզ համար շատ կարևոր է լինելու պատասխան խաղից առաջ առավելություն ստանալու առումով։ Պետք է մնալ կենտրոնացած, սուր և տեխնիկապես ավելի լավ խաղալ, քան «Ինտերի» դեմ։

Հեշտ պարտություն չէր՝ հաշվի առնելով խաղի ընթացքը։ Ցավալի է այդ կերպ պարտվել դերբիում, բայց «Յուվենտուսի» դեմ կարևոր խաղը կարող է նոր ուժ տալ մեզ», – ասել է Պիոլին:

Նշենք, որ «Միլան»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը տեղի կունենա այսօր` 23:45-ին:

Facebook Comments