«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Պեպ Գվարդիոլան հնարավոր է համարում, որ անհաջողության դեպքում ակումբը կարող է հրաժեշտ տալ իրեն։

«Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երազում եմ այդ մասին և շատ ուրախ եմ առաջիկա երկու շաբաթներին պատրաստվել Մադրիդի «Ռեալի»հետ հանդիպմանը:

Այս երկու շաբաթներն ամենաերջանիկ երկու շաբաթներն են լինելու իմ աշխատանքում։ Եթե մենք չհաղթենք Ռեալին, ապա նախագահը կամ մարզական տնօրենը կարող են գալ և ասել.
-Դա հերիք չէ, մենք ուզում ենք հաղթել Չեմպիոննեիի Լիգայում, մենք քեզ կհեռացնենք»,- ասել է Գվարդիոլան:

Թիմերը Մադրիդում կխաղան փետրվարի 26-ին, իսկ այնուհետեւ մարտի 17-ին Մանչեսթերում:

Facebook Comments