«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության եզրափակիչ փուլի մասին:

«Մենք ցանկանում ենք տիտղոս նվաճել, այդ պատճառով պետք է հաղթենք։ Մենք պարզապես ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, իսկ այն, ինչ եղել է նախորդ խաղերում, մեզ չի հետաքրքրում։ Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի որակի վրա։ Մենք հրաշալի թիմ ունենք, հրաշալի ֆուտբոլիստների հետ, ովքեր պատրաստ են ցանկացած պահի փոխարինել միմյանց։ Օրինակ` Ադրիանը, երբ վնասվածք ստացա Նա իսկապես շատ լավ էր խաղում:

Մենք վայելում ենք այս ժամանակը, քանի որ լավ է վերևում լինել: Մենք աշխատում ենք շատ, որպեսզի մնալ այնտեղ, ինչքան հնարավոր է երկար:

Մենք սպասում ենք ծանր հանդիպման:
Յուրաքանչյուր հանդիպում Պրեմիեր լիգայի միշտ շատ ծանր է, չնայած այն հանգամանքին, թե որտեղ եք աղյուսակում դուք: Մենք պետք է պատրաստվենք այս շաբաթին լավագույն ձևով և պատրաստ լինենք ամեն ինչի»,- ասել է Ալիսոնը:

Facebook Comments