Այսօր «Սան Սիրո» մարզադաշտում Իտալիայի գավաթի 1/2կիսաեզրափակչի շրջանակներում իրար հետ կմրցեն «Միլանը» և «Յուվենտուսը»: Չնայած թիմերը մրցաշարային աղյուսակի դիրքին, բավականին հետաքրքիր և թեժ պայքար է խոստանում այս հանդիպումը: «Միլանի» և «Յուվենտուսի» հանդիպումները միշտ շատ դիտարժան և հետաքրքիր են եղել: Այն լեգենդար բախումը չի, բայց ոչ պակաս դրամատիկ և էմոցիոնալ հանդիպումներ են տեղի ունենում:
«Յուվենտուսը» ինչպես և սպասվում էր պայքարում է Սկուդետտոյի համար և գլխավոր հավակնորդն է, Իտալիայի գավաթը թուրինցիների համար ևս կարևոր նշանակություն ունի և կպայքարեն մինչև վերջ տիրանալու համար հերթական գավաթին:
Չնայած վերջին անհաջողություններին «Յուվեն» շատ հզոր թիմ ունի և վտանգ է յուրաքանչյուր թիմի համար: «Յուվեն» իտալիայում գավաթներ հաղթող թիմ է և իրեն հավասարը չունի: Չնայած դրան նախորդ տարի անակնկալ պարտվեցին առաջնության բացահայտում դարձած`«Ատալանտային» և լքեցին պայքարը, բայց կարծում եմ այս տարի «Յուվենտուսը» մեծ հնարավորություն ունի տիրանալու այս գավաթին: Այս տարի արդեն իրենց ճանապարհից վերացրեցին «Ուդինեզեյին»(4:0) և «Ռոմային»(3:1) և հաստատուն քայլերով շարժվում են առաջ:
«Միլանը» չնայած առաջնության վատ մեկնարկին և վերջերս «Ինտերից» կրած պարտությանը լավ մարզավիճակում է, ցուցադրում է ագրեսիվ և հարձակվողական լավ ֆուտբոլ: Իբիահիմովիչի ակումբ վերադառնալը դրական է ազդել թիմի վրա: Չնայած դրան «Միլանը» «Յուվեի» դեմ միշտ խնդիրներ է ունենում: Վերջին տարիներում գեթ մեկ հաղթանակ չունի «Յուվեի» դեմ խաղերում և սա խնդիր է, սա մոտիվացիա է տղաների համար, որ վերջապես սառույցը կոտրեն: Լավ կազմ ունի «Միլանը» և կարող է անել ավելին: «Միլանը» անցած մրցաշրջանում հասավ մինչև 1/2կիսաեզրափակիչ և պարտվեց ապագա չեմպիոն` «Լացիոյին», իսկ այս մրցաշրջանում հաղթել են «Սպալին»(3:0) և «Տորինոյին»(4:2): Իսկ հիմա մեծ փորձություն է սպասվում «Յուվեի» դեմ:

«Միլանի» և «Յուվենտուսի» վերջին հանդիպումները գավաթային:


16.01.19 «Միլան»-«Յուվենտուս» 0:1(Իտալիայի սուպռրգավաթ)
09.05.18 «Յուվենտուս»- «Միլան» 4:0(Իտալիայի գավաթ)
25.01.17 «Յուվենտուս»-«Միլան» 2-1(Իտալիայի գավաթ)
23.12.16 «Միլան»-«Յուվենտուս» 1-1(5-4)

Հետաքրքիր փաստեր

  • Թիմերը 190 հանդիպում են անցկացրել բոլոր մրցաշարերում՝ 49անգամ հաղթել է «Միլանը», 76 անգամ` «Յուվենտուսը», 65 խաղում գրանցվել է ոչ ոքի։
  • Իտալիայի գավաթում «Միլանն» ու «Յուվենտուսը» հանդիպել են 25 անգամ՝ 12 հաղթանակ ունի «Յուվեն», 7 հաղթանակ «Միլանը» և 6 հանդիպում ավարտվել է ոչ ոքի:
  • Զլատան Իբրահիմովիչը հանդես է եկել և «Յուվենտուսի»(2004/06) և «Միլանի» կազմում(2010/12,2020…)
  • «Յուվենտուսը» հաղթել է «Միլանին» վերջին 9խաղերում բոլոր մրցաշարերում: Վերջին անգամ «Միլանը» «Յուվենտուսին» հաղթել է 2016թ սուպերգավաթի խաղում հետխաղյա 11-մ հարվածաշարով:
  • «Յուվենտուսը» Իտալիայի գավաթի խաղերում վերջին 10խաղերից 9-ում հաղթել է`պարտվելով միայն «Ատալանտային»:
Facebook Comments