«Այաքսը» և «Չելսին» հաստատել են Զիեշի տեղափոխությունը 40-44 միլիոն եվրոյով:
«Այաքսը» հայտարարել է, որ կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարիերան կշարունակի «Չելսիում»:

Ամստերդամի ակումբը հայտնել է, որ կիսապաշտպանը «Չելսիին» կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանը կշարունակի հանդես գալ «Այաքսում»։

Անգլիական ակումբը հաստատել է 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին տեղեկությունը։

Տրանսֆերի արժեքը կկազմի 40 միլիոն եվրո։ Տարբեր բոնուսների շնորհիվ այն կարող է հասնել 44 միլիոնի։

Զիեշը «Այաքսի» կազմում նորամուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 11-ին «Վիտեսի» դեմ խաղում (1:0): Նա 160 պաշտոնական խաղ է անցկացրել «Այաքսի» հիմնական թիմում և խփել 49 գնդակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» Զիեշի հետ համաձայնեցրել է 5 տարվա պայմանագիր։ Ինչպես ասվում է լոնդոնյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, ֆուտբոլիստի հետ անձնական համաձայնության մասին դեռ պետք է պայմանավորվել:

Facebook Comments