«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է «Բարսելոնայի» խաղի մասին, ինչպես նաև պատմել է, թե ինչ տեսակի մարզիչներ են իրեն դուր գալիս:

«Նախկինում «Բարսելոնան» ինձ ավելի համակրելի էր։ Այժմ կատալոնացիները չափազանց երկար են գնդակը փոխանցում դաշտի վրայով՝ առանց առաջ շարժվելու, ամբողջ թիմը հույս դնում է միայն Մեսսիի վրա։

Ինձ շատ է դուր գալիս նստարանին տեսնել խելացի մարզիչներ, որոնք ճիշտ են հասկանում իրենց խաղացողների դերը և հարմարեցնում են նրանց մարտավարությանը։ Այդպիսի օրինակներից է` Գվարդիոլան։ Պեպը շատ է փոխվել «Բարսելոնայի» ժամանակներից։ Նա միշտ առաջադիմում է և երբեք տեղում չի կանգնում», – Կապելլոյի խոսքը մեջբերում է «As»-ը:

Facebook Comments