«Բավարիան» պատրաստվում է «Քյոլնի» դեմ գերմանական Բունդեսլիգայի առաջիկա մենամարտին, որը կկայանա փետրվարի 16-ին:

Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը աղիքային վարակի պատճառով բաց է թողել վերջին մարզումը:

Այդ պատճառով 33-ամյա դարպասապահը կարող է չմասնակցել «Քյոլնի» հետ հանդիպմանը, իսկ նրա տեղը դարպասում կարող է զբաղեցնել Սվեն Ուլրայխը ։

Նշվում է նաև, որ պաշտպան Յոսուա Կիմիխը և կիսապաշտպան Ալֆոնսո Դևիսը մարզվել են ընդհանուր խմբում:

Այս պահին «Բավարիան» Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բավարիայի» ամենամոտ հետապնդողը՝ «Լայպցիգը», առաջին տեղից հետ է մնում մեկ միավորով:

Facebook Comments